Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանը պետք է հասկանա՝ գերիների հարցը պետք է ունենա հրատապ լուծում. ԱԳ նախարար

analitik.am

 

Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական առանցքային հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Այվազյանի խոսքերով, որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ այդ մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում:

Նախարարը նշել է նախ մեր գերիների ազատ արձակման կարևորության մասին. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է: Եթե այդ հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար»:

Նախարարն ասաց, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է. «Մեր գծով, եթե ուշադիր հետևել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է: Հույս ունեմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա՝ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»:

Նույն շարքից