Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց. Պավել Մանուկյան

analitik.am

 

30 տարուց ավել մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրեցին դուքյան: Մեր ապահովության միակ երաշխիքը բանակն էր, ինչը գիտակցում էին նաև մեր հարևանները, որոնք ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Պավել Մանուկյանը:

«Իսկ ինչ վերաբերում է այս իշխանությանը, ապա ես հենց առաջին օրն եմ ասել՝ նետեք աղբանոց: Այո, Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց»,-ասաց նա:

Մանուկյանը հիշեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Շուշին 90 տոկոսով թուրքերի՞ն էր: Հիմա մեր Կարսում, մեր հինավուրց քաղաքում թուրքերը զորավարժություն են անցկացնում»:

Ինչ վերաբերում է իշխանությունների հեռացմանը, Մանուկյանն ասաց, որ վերջիններս բարոյալքված են ու ճիպոտով կհեռացվեն:

Նույն շարքից