Տեսանյութեր Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանին ձայն տվողների ձեռքերն էլ կտրես մեր կուսակցությանը ձայն չեն տա. Արամ Սարգսյան

analitik.am

 

Արամ Սարգսյանին չի անհանգստացնում այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք ընտրություններին մասնակցելու են «Հանրապետություն» կուսակցությունով, իսկ եթե օրենքը Քոչարյանին թույլ տա մասնակցել ընտրություններին, ինքը դրանում որևէ խնդիր չի տեսնում. ««Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողների ձեռքերն էլ կտրես, ձայն չեն տա Ռոբերտ Քոչարյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձայն տվողների ձեռքերն էլ կտրես, ձայն չէ տա «Հանրապետություն» կուսակցությանը: Այդ թեմայով թող մտածի Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահը: Այս խնդիրներն իրենց դաշտում է»:

Նույն շարքից