Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանը հետաքրքրված է Հայաստանում ռուսական ռազմաբազայի պոտենցիալի ընդլայնմամբ. ՀՀ ՊՆ նախարար

analitik.am

 

Հայկական կողմը հետաքրքրված է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի պոտենցիալի ընդլայնման ու մեծացման հարցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ում խոսքերով Հայաստանը միշտ է հետաքրքրված եղել այդ հարցում և հարցը միշտ եղել է օրակարգում:

Նախարարի խոսքերով, Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները տարածաշրջանում և արվել են ճիշտ քայլեր բազայի ուժեղացման հարցում. «Ես վստահ եմ, որ այդ գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ»,-ասել է նա:

 

 

Նույն շարքից