Քաղաքականություն 

Իմ Քայլը կյանքի խնդիր է փորձում լուծել, իսկ ԼՀԿ-ականները՝ ընդամենը պարգևավճարի և մանդատների՝ երկրի անվտանգության գնով. քաղաքագետ

analitik.am

 

Այն, որ ԻՄ Քայլն ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք' դաժան պատասխանատվության։ Պարզ է, որ որքան հնարավոր եւ անհնար է, պետք է երկարաձգեն այդ անխուսափելի պահը։ Սակայն անհասկանալի է Լուսավոր Հայաստանի Ֆրանցիայի պահպածքը։

Շատ ծանր են տանում մանդատները վայր դնելու առաջարկը ու շատ ագռեսիվ են արձագանքում։ Փաստորեն Իմ Քայլի համեմատ սննդային շղթայի ավելի ստորին մակարդակում են գտնվում։ Կրկնում եմ, Իմ Քայլը կյանքի խնդիր է փորձում լուծել, իսկ սրանք ընդամենը պարգեւավճարի եւ մանդատների, երկրի անվտանգության գնով։

Հիմա այդ երկուսից որ մեկն է ավելի մեծ հրեշ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից