Քաղաքականություն 

Ժամն ու վայրը հայտնի է. «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել

analitik.am

 

Այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հավաք Արամի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել բողոքի այս գործողությանը, որը նաև պետք է համարժեք արձագանք լինի այսօր կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու և անհիմն բերման ենթարկելու՝ ոստիկանական գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից