Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչպես է Արա Սաղաթելյանը պատերազմի օրերին փոխել իրավիճակն ու ուկրաինական մամուլը վերջ է տվել հակահայկական քարոզչությանը

analitik.am

 

Քաղաքացիներն ԱԱԾ շենքի դիմաց ակցիա են անում՝ հաջակցություն Արա Սաղաթելյանի, ով կալանավորվեց 2 օր առաջ:

Լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Արցախում Սաղաթելյանն աշխատել է միջազգային լուրջ լրատվամիջոցների հետ, համակարգել նրանց աշխատանքը. «Ես եղել եմ իր հետ, տեսել եմ, թե ինչ է անում: Մենք արդեն սեպտեմբերի 28-ի երեկոյան այնտեղ էինք: Հանդիպեցինք Արցախի նախագահի խոսնակի հետ, Սաղաթելյանը ներկայացրեց բոլոր հնարավորությունները, թե ինչպիսի կապեր ունի միջազգային մամուլում: Ցավոք, դա Արցախում որևէ մեկին չհետաքրքրեց, նա ստիպված էր ինքնուրույն աշխատել»:

Որպես աշխատանքի օրինակ, քաղաքագետն ասաց, որ ուկրաինական մամուլն առաջին օրերին հակահայկական քարոզչության էր լծված, սակայն Սաղաթելյանը մեկ գիշերվա մեջ կարողացավ իրավիճակ փոխել. «Արդեն իսկ հաջորդ օրը տրվեց առաջին իրավիճակը շտկող նյութը: Մարդն աշխատում էր, ամեն ինչ անում էր պատերազմի ընթացքը մեզ համար լավ լուսաբանելու համար: Իսկ նույն այդ պահին մեր ԱԱԾ-ն հետևել է նրան ու որևէ փաստ չունենալով կալանավորեց»:

Նույն շարքից