Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Անդրանիկ Քոչարյանը կարճ-կոնկրետ պատասխանեց «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին հարցին

analitik.am

 

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր, ԱԺ պաշտպանական ու անվտանգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ Արցախյան պատերազմի ժամանակ «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոսով է պայթել:

Դիտարկմանը, որ դա հայ-ռուսական սկանդալի պատճառ կարող է լինել, Քոչարյանը հայտարարել է, որ մինչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր հայտարարություններ արել է Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը, ինչպես նաև՝ Մովսես Հակոբյանը:

Լրագրողի արձագանքին, որ վերջիններս իշխանության ներկայացուցիչներ չեն, իմքայլականն ասաց, որ նրանք գաղտնիություն կրող մարդիկ են դեռ տևական ժամանակ:

Նույն շարքից