Հասարակություն Տեսանյութեր 

Լարված իրավիճակ՝ ԵՊՏՀ-ի մոտ. քաղաքացին դարպասի վրայից ներս մտավ. ժամանել են կարմիր բերետավորները

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ԵՊՏՀ-ի մոտ են: Այստեղ ոստիկանները փակել են դարպասները և թույլ չեն տալիս քաղաքացիներին ներս մտնել ու ակցիա իրականացնել, ինչպես արվեց ԵՊՀ-ում:

Այս պահին իրավիճակն այստեղ խիստ լարված է:

Քաղաքացիներին մեկը կարողացավ դարպասի վրայից ներս մտնել, մյուսներին ոստիկանները, այդ թվում՝ կարմիր բերետավորները թույլ չեն տալիս մուտք գործել:

Ավելի ուշ ոստիկանները հայտնեցին, որ դարպասները փակելու որոշումը բուհի ղեկավարությանն է:

Քաղաքացիները չեն պատրաստվում հետ կանգնել իրենց մտադրությունի՝ ակցիա անցկացնելու համալսարանի ներսում:

Նույն շարքից