Քաղաքականություն 

Հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված. Սուրեն Սարգսյան

 

Արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն

1.2019թ. սեպտեմբերին կառավարությունը «մեծ խաբարով» որոշեց դեսպանություն բացել Իսրայելում:

2.Թեմայի շուրջ հետևողականորեն չաշխատեց բարեկամ Իրանի հետ և դրա պատճառով հարաբերություններում խնդիրներ ստեղծվեցին:

3.2020թ. հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի օրերին դեսպանին հետ կանչեց, որպես բողոքի նշան (իրականում դեսպանն այդ պահին Երևանում էր, որքանով ինձ է հայտնի), սակայն կարող էր Իսրայելի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել, իսկ մեր դեսպանը լիներ Իսրայելում՝ առնվազն Ադրբեջանին զենք վաճառելու համար կռիվ տալու, աղմուկ հանելու և լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու նպատակով:

4.2020թ. դեկտեմբերին, ՀՀ-ն Իսրայելում իր սեփական դեսպանի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ հայտարարեց՝ առանց դեսպանին հետ կանչելու (առնվազն կարելի էր դրա մասին դեռ չբարձրաձայնել, իսկ դեսպանը շարունակում էր մնալ Երևանում):

5.Հետևաբար, հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված, ում աշխատանքը դեսպանընկալ երկրում առնվազն ուղարկող պետության կողմից խոչընդհոտված է և ով շարունակում է գտնվել Երևանում:

Այսինքն մենք մեզ որոշեցինք, նշանակեցինք, վնասից բացի օգուտ չունեցանք, մեր իսկ դեսպանի գործին էլ ինքներս խանգարեցինք:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից