Տեսանյութեր Քաղաքականություն 

Ապրի այն ժողովուրդը, որ մտավ կառավարության շենքը. Վազգեն Մանուկյանը՝ նոյեմբերի 9-ի մասին

analitik.am

 

Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի գիշերը, շատ բնական էր: Ապրի այն ժողովուրդը, որ ոտքի կանգնեց: Ես իմ ու քաղաքական գործիչների մեղավորությունն եմ տեսնում, որ չեկանք ու տեր չկանգնեցինք: Երկու օրում հնարավոր էր նրան քշել ու վերջացնել ամեն ինչը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ խոսելով կառավարություն ներխուժած քաղաքացիների մասին:

«Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում թաքնվել: Նա հասկանում էր, թե ինչ պոռթկում կլինի: Նորմալ էր կառավարության շենք մտնելը: Եթե դու տանում ես քո հազարավոր երիտասարդների կրակի տակ ես գցում, ոչնչացնում ես…

Դեռ պատերազմից երկու շաբաթ առաջ ես զինվորականներին կոչ էի անում վերցնել իշխանությունը, քանի որ պարզ երևում էր դավաճանությունը, դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել: Ապրի այն ժողովուրդը, որ մտավ այդ շենքերը»,-ասաց նա:

Նույն շարքից