Հասարակություն 

Վարելու իրավունք չունեցողներին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոցներ վարելուց. Ոստիկանություն

analitik.am

 

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։

ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Վարելու իրավունք չունեցող անձանց վերստին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում։

ՀՀ ոստիկանություն

 

Նույն շարքից