Քաղաքականություն 

Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ օրենքները չստորագրելու ՀՀ նախագահի որոշման մասին

analitik.am

 

Արդարադատության նախարարության համար կանխատեսելի էր այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի և Սահմանադրական դատարան կուղարկի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: Գրում է «Արմենպրես»-ը։

«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր: Ավելին, կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվելու»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Նույն շարքից