Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոստիկաններին կոչ ենք անում միանալ ժողովրդին, բանակին. Ակցիա՝ ոստիկանության մոտ /ուղիղ միացում/

analitik.am

 

Այս պահին մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում ոստիկանության մոտ:

Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ դավաճանները զավթել են Հայաստանի իշխանությունը ու մեր պետությանը պարտադրում են շատ ծանր կապիտուլացիոն պայմաններ: Նրանք արդեն էշի տեղ են դնում մարդկանց, հանրությանը: Պատահական չէ, որ երեկ «Իսկանդերի» թեմայով ծիծաղելու համար աշխատանքից հեռացվեց Տիրան Խաչատրյանը: Դա տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի հրամանով, դա ուզում եմ հատուկ շեշտել: Նա դավաճանների հրամանները ստորագորելու համար ուղիղ պատասխանատու է»:

Մալյանն ասաց, որ ոստիկաններին կոչ են անում միանալ բանակին. «Կամ բանակի ու մեր երեխաների կողքն ես, կամ՝ դավաճանների: Թող իրենց ընտրությունն անեն»:

Մալյանը դիմեց նաև պետական աշխատողներին՝ հորդորելով զերծ մնալ չենթարկվել սորոսական դավաժան իշխանություններին:

 

Նույն շարքից