Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանի օդանավը պատրաստել են ամեն պահի թռիչքի համար. Նա փախնո՞ւմ է Հայաստանից

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես գնացած է: Եթե ոչ ժամերի, ապա օրերի ընթացքում նա կամ կալանավորված է լինելու, կամ երկրում չի լինելու։ Նրա վերջնական նպատակն արյունահեղություն անելն է գնալուց առաջ: Այս մասին Ոստիկանության մոտ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը հայտարարեց, որ նախարարություններից, մարզերից մարդկանց ստիպողաբար բերում են, որպեսզի աջակցեն Փաշինյանին. «Հարգելի հայրենակիցներ, դուք կապ չունեք այս ամենի հետ:

ՀՀ կապիտուլյանտը ձեր պաշտպանության կարիքը չունի, դուք վտանգելու եք ձեզ այս վիժվածքի կողքը կանգնելով:

Բորտ համար մեկը պատրաստում են ցանկացած պահի թռիչքի համար: Կոչ եմ անում քաղաքացիներին թույլ տալ, որ երկրում հաստատենք արժանապատվություն: Այս երկրում փաշինյանիզմը տեղ չունի»:

Նա ասաց, որ Փաշինյանը հիմա ուզում է հերթական անգամ կատարել այն, ինչ արել է մարտի 1-ին, 2018-ին. «Ուզում է դա անել արյունով»:

Նույն շարքից