Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները․ ՓՊ նախագահի հայտարարությունը

analitik.am

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

Կուտակված և կուտակվող բացասական էներգիան վաղ, թե ուշ դուրս է գալու և որքան ուշ, այնքան՝ ավելի մեծ վնասով:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները:

Փոխանակ հրաժարական տալու և երկիրը սահմանադրական ճանապարհով առողջացման տանելու, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է կազմակերպում, շրջապատված զինված ոստիկաններով և թիկնապահներով:

Արկածախնդիր Նիկոլ Փաշինյանին սատարող պաշտոնատար անձինք այլևս կրելու են համապարտ պատասխանատվություն հետագա բացասական զարգացումների համար:

Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է: Ստեղծված իրավիճակում այլ ճանապարհները բախումների են տանելու:

Քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն բախումներ թույլ չտալու համար:

ՓՊ Արա Զորաբյան

Նույն շարքից