Քաղաքականություն 

Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանի հետ կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել

analitik.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Հայաստանի հետ շփումների հետագա ամրապնդումն ու ինչ-որ փուլում խաղաղության պայմանագրի կնքումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալիևի հարցազրույցին:

Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես իրենք են մտածում:

Ալիևն ասել է, որ վերոնշյալը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմից իրավիճակի «ճիշտ գնահատում լինի, բացառվեն ռևանշիզմի փորձերը»:

Նա Հայաստանի իշխանություններին հորդորել է չփորձել խորամանկություն անել, խաբել իրենց, դա հնարավոր չէ:

 

Նույն շարքից