Քաղաքականություն 

Սրանց թվում է, թե Զինված Ուժերն էլ է թերթի խմբագրության նման մի բան. Օնիկ Գասպարյանը կարող է լինել երրորդը՝ 3 տարվա մեջ

 

Դուք սրանց САМОДУР լինելու աստիճանը պատկերացրեք.

1.2018թ. մայիսի 24-ին ազատում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Մովսես Հակոբյանին՝ պատճառաբանելով, որ նա նախկին է։

2.2019թ. հունիսի 8-ին ազատում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/լ-տ Արտակ Դավթյանին՝ տղայի հարսանեկան արարողության պատճառաբանությամբ։

3.2021թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին ազատման առաջարկ է ներկայացնում՝ ինչ է թե մարդը բարձրաձայն մտահոգություն է հայտնել և բացահայտ ճշմարտություն ասել։

Սրանց թվում է, թե Զինված Ուժերն էլ է թերթի խմբագրության նման մի բան։ Ում, երբ, ինչ պատճառով կամ անպատճառ ցանկանան, ազատեն։ Եթե նկատեցիք՝ մոտ երեք տարում ԳՇ պետի երկու փոփոխություն, մեկ փոփոխության փորձ ու ոչ մի հիմնավոր պատճառ։ Ոչ մի պատճառ չունի, կապված բանակի, անվտանգության, մարտունակության, զորքերի և այլ հարցերի հետ։ Պատճառները զուտ հիվանդագին, մանրախնդիր, էժանագին ու էգոիստ վարքաբանության մեջ է։

Իր ստեղծման օրվանից մինչ 2018թ.-ը, 26 տարիների ընթացքում, բանակում փոխվել է չորս ԳՇ պետ, սրանց՝ 2 տարի 8 ամսվա ընթացքում՝ երեք ԳՇ պետ։ Նորից պետք է կրկնեմ հայտնի դարձած հարցադրումը. «ԳՇ պետը ձե՛զ համար խաղալիք ա՞, արա՛»

Հիմա կա՞ մեկն, ով կարող է ինձ ապացուցել, որ բանակի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի հեղինակը՝ առնվազն հիվանդ САМОДУР չէ։

Արտակ Զաքարյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից