Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչ է ասել Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանի մասին. Նախագահի հետ հանդիպումն ավարտվեց

analitik.am

 

Հայրենիքի փրկության կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը Արմեն Սարգսյանի հետ ավարտվեց:

Քիչ առաջ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ իրենք իրենց տեսակետն են հայտնել նախագահին ու խնդրել են իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված իրավիճակը. «Երկուստեք նշվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորն առաջնորդվելու են հենց դրանով: Հանդիպումների շարքը դեռ շարունակվում է, դրանց ավարտից հետո նա կներկայացնի»:

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի հարցին, Վանեցյանն ասաց, որ նախագահը հայտնել է՝ հանդիպելու է Օնիկ Գասպարյանի ու ԳՇ ղեկավար կազմի հետ ու անձամբ նրանից լսելու է պատճառների մասին, որոնք ԳՇ-ին դրդել է անել նման հայտարարություն:

Հայաստանը գտնվում է աննորմալ վիճակում, ունենք պետականության ու պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ անեն բոլոր քայլերն այս իրավիճակից դուրս գալու համար»:

Ինչ է մտածում նախագահն Օնիկ Գասպարյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկության մասին: Վանեցյանն ասաց, որ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել ու ասել է, որ ինքն իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:

Նույն շարքից