Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Չաուշեսկուների գնդակահարությունից առաջ նրանց բանակն անցել էր ժողովրդի կողմը․ Նարեկ Մալյանն՝ իր ներկայացման մասին

analitik.am

 

Ես հիմա այն վիճակում եմ գտնվում, որ ինձ համար մի երկու հոդված ավել կամ պակաս, որևէ դերակատարում չի փոխում: Հենց հիմա իմ վրա 6 քրեական գործ կա, որից մեկն այս բեմադրության համար է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք մտավախություն չկա, որ հիմա իրեն բերման կենթարկեն:

Նշենք, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ Չաուշեսկուների գնդակահարության վերաբերյալ պերֆորմանս ներկայացումը:

Մալյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գտան, որ «մահ դավաճաններին» կոչը վտանգ է պարունակում իրենց նկատմամբ. «Դրա համար ինձ ձերբակալեցին, ազատազրկեցին, հետո դատարանով ազատ արձակեցին: Սրա համար արդեն նստել եմ, նոր բան պետք է մտածեն իշխանությունները»:

«Ներկայացումը նվիրված էր Չաուշեսկուների ընտանիքի գնդակահարությանը և կրում էր «մահ՝ դավաճաններին» վերնագիրը: Իմաստն այն է, որ դեռևս լավ խորությամբ չի ուսումնասիրվել նրանց դատը, դատավարությունը, գնդակահարության փաստը, բոլոր մանրամասները: Սա ստեղծագործող մարդկանց համար ստեղծագործելու համար մեծ նյութ է տալիս:

Ի դեպ ասեմ, որ Չաուշեսկուների գնդակահարությունից առաջ իրենց բանակն անցավ ժողովրդի կողմը, սակայն մինչև վերջ ԱԱԾ-ն մնաց նրա կողքին:

Ըստ էության սա մի մեծ ողբերգություն է իրենից ներկայացնում, որտեղ իշխանությունից կառչած զույգն ունենում է նման ցավալի վերջաբան:

Ես չէի ցանկանա, որ նման վերջաբան լիներ որևիցե մի տեղ: Առավել ևս որ մեր երկրում մահապատիժը որպես պատիժ գոյություն չունի:

Մենք այս ուղերձով ուզում ենք բոլորին հասցնել այն միտքը, որի չի կարելի չարաշահել ժողովրդի համբերությունը: Սա ավելի շատ կանխարգելող, քան կանխատեսող ուղերձ ուներ: Բայց ասում եմ, որ սա ֆուտուրիստական ներկայացում է, այսինքն ուղղված է ապագային:

Վաղն ինձ մեղադրանք են առաջադրելու այս ներկայացման համար: Ես առաջին մարդն եմ լինելու, ով նստելու է Չաուշեսկուների գնդակահարության գործով: Ես նաև բեմադրելու եմ «Դեբիլների ապստամբություն» բալետը»»,-ասաց նա:

Նույն շարքից