Հասարակություն 

Իրականում, վարչապետ կոչեցյալին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի վարկը, պատիվը. Ավետիք Իշխանյան

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊՈՏԵՆՑԻԱԼԸ»

Կարդացի Լևոն Արոնյանի հուզիչ խոսքը։ Փաստորեն ներկայիս բազմաշնորհ իշխանությունը, ոչ միայն ռազմական գործի հմուտ գիտակ է և հանձին վարչապետի ճշգրիտ գնահատական է տալիս համաշխարհային ճանաչում ունեցող «Իսկանդեր» համակարգի անորակության մասին, այլև իր կազմում ունի նաև շախմատի լրջագույն փորձագետներ։

Այս փորձագետները ուսումնասիրելով շախմատի բնագավառում համաշխարհային փորձը, եկել են այն հիմնավոր եզրակացության, որ Լևոն Արոնյանն այլևս պոտենցիալ չունի։ Դեռ լավ է, որ վարչապետը հրամանագիր չի ստորագրել Լևոն Արոնյանին զրկելու գրոսմայստերի կոչումից և բազում տիտղոսներից, միաժամանակ մեկ այլ հրամանագրով այդ ամենը շնորհելով մեծ պոտենցիալ ունեցող որևէ իմքայլականի։

Իրականում, վարչապետ կոչեցյալին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի վարկը, պատիվը։ Նրան միայն ու միայն հետաքրքրում է իր բացարձակ իշխանությունը, շրջապատված քծնող, ստորաքարշ անձանցով։ Զուր տեղն ի՞նչ իմաստ ունի միջոցներ ծախսել, մասնավորապես հայկական շախմատի զարգացման համար։ Չէ՞ որ այդ միջոցները կարելի է ուղղել իրեն հավատարիմ ստրուկների պես ծառայողներին պարգևավճարներ տալու, կեղծ տատիկ-պապիկներին կաշառելու համար։ Թե չէ, Արցախ, Սյունիք, Հայաստան,հայրենիք, երկրի պատիվ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից