Հասարակություն 

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Սպայկա»-ի վերաբերյալ

analitik.am

 

Ի պատասխան www.yerkir.am կայքում փետրվարի 26-ին տեղադրված «Փաշինյանը «Սպայկա»–ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել» վերնագրով հրապարակման որոշ ձևակերպումների՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ:

Մասնավորապես՝ հայտնում ենք, որ հիշյալ նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի կողմից «Սպայկա» ընկերության մասով որևէ որոշում չի կայացվել՝ ինչպես պնդում է հոդվածագիրը:

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդամենը եղել է քննարկվող թեմայի շուրջ կարծիք հայտնող պետական պաշտոնյաներից մեկը:

Անդրադառնալով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ կապված հոդվածի ոչ պատշաճ ձևակերպումներին՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ՊԵԿ-ում որևէ որոշում առանց ՊԵԿ նախագահի գիտության չի կարող կայացվել: Այդ մասով ցանկացած նմանատիպ գնահատական էժանագին շահարկումների տիրույթից է:

Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ ոչ կոռեկտ, հանրային ընկալումները խեղաթյուրող և անպատասխանատու նմանօրինակ ձևակերպումներից:

Ինչ վերաբերում է հոդվածում առկա մյուս տեղեկատվությանը կապված բեռնափոխադրող ընկերությանը մոնոպոլ իրավունքով ներկրումներ իրականացնելուն՝ հայտնում ենք, որ տեղեկատվության ճշգրտման հասցեատերը ՊԵԿ-ը չէ, նման առաջարկ կամ որոշում չէր  կարող կայացվել Կոմիտեի կողմից:

 

Նույն շարքից