Քաղաքականություն 

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք Ղրիմը չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք Ղրիմը չի ճանաչի ռուսական, և Վաշինգտոնը շարունակելու է «Ուկրաինայում ագրեսիայի համար» պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ Ղրիմը Ուկրաինայի մաս է։ ԱՄՆ-ն չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը։ Մենք Ուկրաինայի հետ միասին կդիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։ Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում նրա չարաշահումների և ագրեսիայի համար»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ:

Նույն շարքից