Հասարակություն 

Ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ․ Զատուլին

analitik.am

 

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին գրում է «Комсомольская Правда» թերթը։

Հայաստանի ապագայի ճանապարհին, անշուշտ, այսօր առկա է ներքին խնդիր, որը լուծված չէ։ Խոսքը Փաշինյանի հաշվեհարդարի մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ ։ Դա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են տեղի ունեցածը»,- ասել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի՝ այս անգամ ռուսական զենքի և հայ զինվորականների դեմ արարքը վերջին կաթիլն էր, որը լցրեց հայերի համբերության բաժակը։

 

Նույն շարքից