Հասարակություն 

Բաց նամակ՝ Սամվել Կարապետյանին

analitik.am

 

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաց նամակ Սամվել Կարապետյանին

Հարգարժան պարոն Կարապետյան

Գիտեմ, որ Դուք բավականին լուրջ գործեր եք արել, թե Արցախում և, թե Հայաստանում: Ստեփանակերտի հիվանդանոց, Մալիբուի այգին, բազմաթիվ լուրջ աշխատանքներ Ձեր հարազատ Տաշիրում: Բայց կա մի գործ, որը մինչ օրս կիսատ է մնացել: Ավելին, այդ գործը ձգձգվելու յուրաքանչյուր օր ճակատագրական է հայ ազգի համար: Խոսքս կրկեսի մասին է:

Այն պահից սկսած, երբ պայթեցրեցին կրկեսի հին շենքը այնտեղի բոլոր բնակիչները (հիմնականում ծաղրածուներն ու կենդանիները) իրենց տեղը գտան Հայաստանի հասարակական, իսկ ավելի ուշ նաև քաղաքական դաշտում: Նոր շենքը վաղուց արդեն պատրաստ է, բայց կրկեսի բացումը ձգձգվում է: Խնդրում եմ Ձեզ արագացրեք այդ պրոցեսը, որպեսզի բոլորը վերադառնան իրենց հայրենի օջախը, իսկ ազգը սկսի իր բնականոն կյաննքը»:

 

Նույն շարքից