Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը խոսել է Ռուսաստանի զինված ուժերի եզակի կարողությունների մասին

analitik.am

 

Ռուսաստանի Զինված ուժերը ներկայումս ունեն բացառիկ հնարավորություններ՝ հատուկ կարևորության և բարդության խնդիրների լուծման համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը ... փորձառու մարտիկներ ունի, որոնք պատրաստ են գործել ոչ ստանդարտ իրավիճակում աշխարհի ցանկացած կետում, եթե դա պահանջում են հայրենիքի և նրա անվտանգության շահերը»,-ընդգծել է պետության ղեկավարը:

Պուտինը նշել է, որ հատուկ գործողությունների ուժերի ստեղծումը պատասխան է ժամանակի մարտահրավերներին, մասնավորապես ռազմական սպառնալիքների և պատերազմի մեթոդների բնույթի լուրջ փոփոխություններին:

Միևնույն ժամանակ, ռուս մարտիկներին մեկ անգամ չէ, որ հաջողվել է ապացուցել, որ իրենք ի վիճակի են հարվածներ հասցնել ահաբեկիչներին՝ հիմնվելով հիմնականում ոչ թե քանակի, այլ նրանց հմտությունների և պատրաստվածության վրա, ասել է Պուտինը:

 

Նույն շարքից