Հասարակություն 

Հրապարակվել են տեսանյութեր, թե ինչպես են պաշտոնյաները ՔՊ-ական ներկայացած անձին խոստանում մարդ բերել հանրահավաքին

analitik.am

 

Տելեգրամի Dejavu ալիքը ձայնագրություններ է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա կազմակաերպած հանրահավաքին մարդաշատությունը ապահովելու է վարչական ռեսուրսի կիրառման միջոցով:

«Ինչպես հայտնի է, իշխանությունները և մասնավորպես Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք են կազմակերպում, ցույց տալու թե իբր մարդիկ կան որ իրեն աջակցւմ են: Գործադրվել է պետական ողջ ռեսուրսը իր ամեն ինչով: Այսօր կհրապարակենք հեռախոսազրույցներ որտեղից պարզ է դառնում թե ինչ կարգի կազմակերպած է լինելու մարտիմեկյան «Նիկոլի» միտինգը, որի հույսը մնացել է մանր-մունր պաշտոնյաներին սպառնալով կամ ինչոր բան խոստանալով ստիպել մարդկանց գլխաքանակ ապահովել:

Առաջին «հերոսն է» Պետրոսյան Հունանը, որը Մեղրաշենի Գյուղապետն է: Գյուղապետ Հունանին խոստացել են, որ եղբորը կնշանակեն Արթիկի միլպետ:

Տեսանյութը՝ այստեղ․

Երկրորդ «հերոսը» Արմեն Հարությունյանն է, Լոռու մարզպետի խորհրդականը, որը ՔՊ-ական ներկայացած երիտասարդին հավաստիացնում է, որ «...դպրոցները, նորմալա, նորմալ թիվ կլինի»,- գրում է ալիքը:

Տեսանյութը՝ այստեղ․

Հաջորդ «հերոսը» Արսեն Պետրոսյանն է, Էջմիածնի քաղաքապետի տեղակալը, նա ևս հավաստիացնում է ՔՊ-ական ներկայացած երիտասարդին, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի:

Տեսանյութը՝ այստեղ․

 

Նույն շարքից