Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան

analitik.am

 

Էդմոն Մարուքյանը բացառում է, որ թեկուզ իրենց՝ փողոց դուրս գալով հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել:

Նրա կարծիքով, միակ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք պետք է անցկացնել օր առաջ:

«Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու: Ես ասել եմ իմ ընդդիմադիր գործընկերներին: Հիմա միակ ճանապարհն ընտրություններն են»,-ասել է նա:

Մարուքյանի խոսքերով, պետք է ընտրություններ անել, քաոսին վերջ տալ, հիմա տուն, ավտո, շուն, ինչ ունեն-չունեն ծախում են ու գնում երկրից:

Նույն շարքից