Հասարակություն 

Վանդալիզմ

analitik.am

 

Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքի հուշարձանն է, որի վրա անհայտ անձը /անձինք/ գրառում է կատարել։ Մարզային ծառայության պատասխանատուները, ՊՈԱԿ-ի աշխատակազմը պարբերաբար հանդես են գալիս հուշարձանները չվնասելու կոչով, խնդրանքով, հորդորով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի խոսնակ Մարինե Ավանեսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մշակութային ժառանգության պահպանությունը մեր ինքնության, մեր պատմության մի մասնիկն է։ Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ։

Հարգելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել մեր մշակութային ժառանգությանը, չվնասել այն, զերծ մնալ հուշարձանի վրա գրառումներ կատարելուց։

Հայրենիքը սեր է, մշակույթը սեր է։ Մենք պարտավոր ենք անմնացորդ նվիրումով սիրել մեր հայրենիքի ու մշակույթի ամեն մասնիկը»:

Նույն շարքից