Քաղաքականություն 

Նոր կուսակցություն է հիմնվում. Անունը հայտնի է. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը որոշել է կուսակցություն հիմնել։ Զաքարյանը, հիշեցնենք, մինչև 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից հետո հանդես էր գալիս հարազատ կուսակցության հասցեին քննադատական հոդվածներով։

Նա մեզ ասաց, որ կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված էր անցկացնել փետրվարի 20-ին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգել են ու երեկ նոր հայտարարություն են տվել՝ ապրիլի 3-ին անցկացնելու մասին։ Կուսակցությունը կոչվելու է «Կայունություն», գործելու է ձախ դաշտում։ «Սոցիալիստական բաղադրիչով հասարակարգի կառուցման, սոցիալական պետություն կառուցելու խնդիր է դնում իր առջև»,- ասաց Զաքարյանը։

Նա թեև չցանկացավ փակագծեր բացել, թե ովքեր են անդամակցելու կուսակցությանը՝ արդյո՞ք հանրությանը հայտնի անուններ կլինեն, բայց ասաց՝ կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են լինելու։ Թերևս՝ իր ընկերական շրջանակից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից