Հասարակություն 

Նոր Զելանդիայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել

analitik.am

 

Նոր Զելանդիայում հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 7.2 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Բնական աղետից հետո առաջացած ցունամիի ալիքները կարող են հասնել մինչև ցնցումների էպիկենտրոնից 300 կմ հեռու:

Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս անմիջապես հեռանալ ծովափնյա շրջաններից և տեղափոխվել առավել բարձրադիր գոտիներ:

 

 

Նույն շարքից