Հասարակություն 

Վազգենն ասում էր, որ տղամարդը ծնունդ չունի, իր ծննդյան օրը նշելու կարիք չունի. Արամ Սարգսյան

analitik.am

 

Վազգենն ասում էր, որ ծնունդներ ունենում են կանայք ու երեխաները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:

«Վազգենը ծնունդների մարդ չէր, չէր սիրում իր ծնունդը նշել: Նա ասում էր, որ ծնունդ ունենում են երեխաներն ու կանայք, այդ օրերը հիշել է պետք, պետք է ուրախանալ ու նշել: Իսկ տղամարդը ծնունդ չունի, իր ծննդյան օրը նշելու կարիք չունի: Նա չէր սիրում, երբ իրեն գովում էին, կենաց էին խմում: Ամաչում էր, երբ իր ներկայությամբ լավ բաներ էին ասում իր մասին»,-ասել է նա:

 

Նույն շարքից