Քաղաքականություն 

Վիտալի Բալասանյանը ներկայացրել է գերեվարված, պատանդառված և ներընկալված անձանց փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները

analitik.am

 

Մարտի 5-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։

Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերեվարված, պատանդառված և ներընկալված անձանց փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները։

Իր հերթին, Բերտրան Լամոնը ներկայացրել է առաքելության կողմից իրականացվող, ինչպես նաև նախանշվող աշխատանքների մասին նկատառումները՝ հայտնելով իր երախտագիտությունը հումանիտար առաքելության լիարժեք իրականացմանը Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերվող մեծ աջակցության կապակցությամբ։

ԱՀ Անվտանգության խորհուրդ

Նույն շարքից