Հասարակություն 

Որևէ մեկնաբանություն չեմ տալիս. Տիրան Խաչատրյան. 168.am

analitik.am

 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան երեկ՝ մարտի 3-ին։

168.am-ը զանգահարել է Տիրան Խաչատրյանին՝ ճշտելու, թե ինչ ակնկալիքներ ունի, դատարանի միջոցով կվերականգնվի՞ պաշտոնում։

«Ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- հարցը լսելուց հետո ասել է Տիրան Խաչատրյանը և հեռախոսն անջատել։

 

Նույն շարքից