Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Այլևս այս երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյանը հայտարարեց մանկավարժական գործունեությունը դադարեցնելու մասին

analitik.am

 

Ես այդ ֆեյքի հետ կապ չունեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Սաղթելյանը՝ խոսելով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի մասին:

Սաղաթելյանն ասաց, որ իր կալանավորմանը զուգահեռ փորձ է արվել վարկաբեկել իրեն, իսկ ինքը նաև դասավանդում է մանկավարժությունը. «Պատկերացնում եմ, թե ինչ կատարված կլինի, երբ իմ 18-21 տարեկան ուսանող աղջիկները տեսած լինեն ԱԱԾ-ի ապուշ ռելիզն ու հետո տեսած լինեն այդ ֆեյքը՝ տեսնելով հայհոյախառը տեքստերը:

Դրա համար ես վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ ու 97 թվից զբաղվելով մանկավարժությամբ:

Այլևս այս երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան ու զբաղվելու եմ մեկ ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»:

 

Նույն շարքից