Հասարակություն 

Փետրվարի 25-27-ը ԱԳՆ-ն միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ հայաստանյան իրադարձությունները լուսաբանելու համար

analitik.am

 

Փետրվարի 25-ից 27-ը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։ Այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Գրում է News.am-ը։

Լրատվամիջոցները մեծամասամբ ներկայացնում են միջազգային հեղինակավոր գործակալություննները, ինչպիսին են՝ «Ասոշիեյթիդ պրեսը», «Ռաշա թըդեյը», «Ֆրանս պրեսը»։

Այդ ժամկետներից հետո այլ լրատվամիջոցներ եւս հայտ են ներկայացրել, սակայն ԱԳՆ-ը դեռ վերջնական տվյալներ չունի, թե ընդհանուր առմամբ մինչեւ օրս քանի արտասահմանյան լրատվամիջոց է հայտ ներկայացրել։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ համարեց եւ իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ:

Նույն շարքից