Իրավական 

Ամրամ Մակինյանը ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել. նա հրավիրվել է ֆեյսբուքյան իր գրառման պատճառով

 

Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել։

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ծանուցագիրը, որում նշված է, որ նա հրավիրվել է ֆեյսբուքյան իր գրառումներից մեկի վերաբերյալ բացատրություն տալու։

«facebook.com» սոցիալական կայքում՝ «Amram Makinyan» տվյալներով անձնական կայքէջում 10.02.2021 թվականի ժամը 14։17-ին կատարված հրապարկման հիման վրա նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածի 35-րդ կետի եւ նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի կարգով՝ բացատրություն տալու նպատակով, սույն թվականի մարտի 6-ին ժամը 14։00-ին Դուք հրավիրվում եք ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունք»,- ասվում է ծանուցագրում։

Փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ծանուցագրում նշված ժամին չի կարող ներկայանալ ոստիկանություն. «Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետեւում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ, որ ժամը 14:00-ին ոստիկանություն ներկայանալ չեմ կարող, ունեմ պլանավորված անհետաձգելի գործեր, անպայման կգամ 17:00-ին…»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից