Հասարակություն Տեսանյութեր 

Դուք խաբվել եք, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանակն է․ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է երիտասարդներին

analitik.am

 

Այս օրերին սպասում էինք նախագահի կարևոր որոշմանը և այն որոշումը, որ կայացվեց, դեռ կիսատ էր։ Հույս ունենք, որ նախագահը հստակ դիրքորոշում, կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և կդիմի ՍԴ։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա դիմեց նաև երիտասարդներին՝ կոչ անելով միանալ պայքարին։

«Դուք 2018-ին դուրս եկաք փողոց, կատարեցիք իշխանափոխություն՝ նպատակ ունենալով ունենալ ավելի լավ, ավելի հզոր ու պաշտպանված Հայաստան, որտեղ դուք կապրեիք արժանապատիվ, որտեղ կունենայիք լավ կրթություն, արժանապատիվ աշխատանք։ Դուք խաբվել եք, խաբվել ենք բոլորը, դուք մեղավոր չեք, Նիկոլը խաբել է բոլորին, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանական է»,- ասել է Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Նույն շարքից