Հասարակություն 

Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց

 

Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է 27 դիտակետում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձը, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով»,-հայտնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից