Հասարակություն 

Ամփոփվել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը

ԱՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրություն կատարելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2021թ․ փետրվար ամսում կատարված աշխատանքը։

Հաշվետու ամսում ԱՀ գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարը այցելել են Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել նրանց գանգատներն ու բարձրացրած խնդիրները։

Ընդհանուր առմամբ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին։

Առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից