Հասարակություն 

Այս իրավիճակում ընտրությունը ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն. Արմեն Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը իրականում շարունակում են կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները դավաճան իշխանությունների նկատմամբ եւ սպասարկել անձամբ Նիկոլի շահերը։

Պատկերացրեցիք, չէ՞, «ընտրություններ՝ հենց հիմա» սկզբունքով իրավիճակը այսօրվա Հայաստանում։

Երկրում, որտեղ իշխանությունը պատերազմ կեղծեց։ Հանրահավաք կեղծեց։ «Հեղափոխություն» կեղծեց։

Որ արյունահոսում է ամեն օր։

Ամեն օր տարածք, մարդ ու փող է կորցնում։

Ամեն օր արտաքին վտանգի տակ է։

Ամեն օր նսեմացվում ու ստորացվում է աշխարհում։

Ամեն օր խորանում է բեւեռվածությունն։

Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն։ Որոնք ուզում են լեգիտիմացնել դավաճանությունը, ոչ թե արդարության հասնել։

Մենք ասում ենք. հիվանդը մեռնում է, ոմանք մեզ հետ գլխավոր բժիշկի պաշտոնի կռիվ են անում։

2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից