Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչու է Արմեն Սարգսյանը վախենում Նիկոլ Փաշինյանից. ՓՊ նախագահը խոսեց նախագահի պաշտոնանկության գործընթացի հնարավոր սկսման մասին

analitik.am

 

Մենք պահանջում ենք, որ ՀՀ նախագահն այսօր դիմի ՍԴ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասելու պահանջով: Այս մասին քիչ առաջ նախագահականի մոտ հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։

«Եթե ՀՀ նախագահն այսօր չդիմեց, մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը, թե ինչու է նա վախենում վարչապետից, ինչու փոխեց իր կեցվածքը»,-ասաց նա:

Զոհրաբյանն ասաց, որ երկու տարբերակ կա՝ կամ վարչապետը պետք է հրաժարվի իր առաջարկությունից, կամ նախագահը պետք է դիմի ՍԴ. «Այս երկու ճանապարհներից որևէ մեկը չլինելու դեպքում, հայտնվելու ենք ճգնաժամային վիճակում»:

Եթե նախագահը չկատարի իր սահմանադրական լիազորություններն ու անգործություն ցուցաբերի, դա կարող է հիմք լինել նրա պաշտոնանկության գործընթացը սկսելու համար:

Զոհրաբյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ դա կոպիտ խախտում կլինի. «Եթե նախագահը չարտահայտեր, որ սա առերևույթ հակասում է սահմանադրությանը, հետո չասեր, որ սա կարող է բերել այս հետևանքների, ես կասեի, որ նախագահն այդպես է մտածում: Մենք իրեն չէինք կարող ասել, թե ինչու է այդպես մտածում: Սակայն նա արդեն արտահայտվել է:

Ստացվում է, որ նախագահն ումից վախենում է, նրա կո՞ղմն է բռնում: Մենք ուզում ենք, որ մեր նախագահը հետևի սահմանադրությանը»:

 

Նույն շարքից