Քաղաքականություն 

Դու պատմաբան ես և առաջիններից մեկը դու պետք է հրաժարական գրեիր. համակուրսեցին՝ մարզպետ Հայկ Չոբանյանին

analitik.am

 

Հարգարժան մարզպետ Հայկ Չոբանյան , իմ համակուրսեցի՝ ինչի համար պետք է քեզանից և Տաուշի բնակիչներից ներողություն խնդրեն մարդիկ, ինչ-որ ապատեղեկատվության համար, ապա այդ դեպքում ձեր իշխանությունը ապատեղեկատվությամբ երեք տարիների ընթացքում մեզանից խլեց մեր ամենաթանկը ՝ Եռատոնը, հանձնեց Արցախը, եռապատկեց Եռաբլուրը և այլն։ Ներողություն խնդրելով կմեղմես այս ցավը ․ապա դուրս արի փողոց և կրկնի այս բառերը։ Քո պետական գործունեությունը սկսել ես ՀՀ Կռավարության աշխատակազմից, իսկ ՀՀ վարչապետը Ռոբերտ Քոչարյան էր և կայացել ես Ռ․ Քոչարյանի կառավարման տարիներին, Մարդ, որն Հերոս է, որն եղել է և կա Արցախի և ՀՀ միակ անվտանգության երաշխավորը, որի հանդեպ քաղաքական թիմդ իրագործելով ամենաստոր մեթոդները ցանկացավ մեկուսացնել հասարակությունից։ Առաջիններից մեկն էի, որ դուրս եկա հանուն արդարության պայքարի Ռոբերտ Քոչարյանի անձի և արժանապատվության համար։

Սակայն ձեր քաղաքական թիմը 2018 դեկտեմբերի 20-ին/ իմ մասնագիտական տոնի օրը/ շինծու քր․ գործ հարուցեց իմ և ընկերոջս՝ Արամ Դանիելյանի դեմ։ Դու կամ քո թիմը ներողություն խնդրել եք կատարվածի համար , գիտեմ կասես տեղյակ չեմ ․․․ Տեղյակ ես , տեղյակ ես շատ ու շատ բաներից ,որոնք հայրենիքդ կործանման եզրին կանգնեցրին։ Դու պատմաբան ես և առաջիններից մեկը դու պետք է հրաժարական գրեիր։

Այսօր Բաղրամյան փողոցում են քո համակուրսեցիները , քո ընկերները ՝ Արսեն Համբարձումյան, Արտակ Սարգսյան, Արթուր Եղիազարյան , իսկ դու ներողություն ես պահանջում ինչ որ ապատեղեկատվությունից։ Դեռ ուշ չի Հայկ , կանգնիր իրական ընկերներիդ կողքին, րոպե առաջ տուր հրաժարական․․

Քո երբեմնի ընկեր, համակուրսեցի ՝ արժամապատիվ հայ, Ռոբերտ Քոչարյանի թիմակից ՝ Գ․ Ղուկասյան

Նույն շարքից