Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորը՝ երեկվա սկանդալային տեղեկատվության մասին

analitik.am

 

Նոր էր եկել, հուլիսին էր եկել, իր հետ երբեք չեմ հանդիպել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Արման Եղոյանը՝ խոսելով ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ կապված սկանդալային տեղեկատվության մասին:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Եղոյանն ասաց, որ ԱԳՆ-ն արդեն հաստատել է, որ խնդիր է եղել, հիմա պետք է հասկանան, թե այլ ինչ պաշտոնական տեղեկատվություն կլինի այլ գերատեսչություններից:

Պատգամավորը նշեց, որ հեռացած պաշտոնյայի գործունեության վերաբերյալ ինքը որևէ բան չի կարող ասել, չի կարող ասել, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել, այլ մարմիններ պետք է խոսեն. «Մեղադրանք էլ կա, մեղադրանք էլ»:

 

Նույն շարքից