Քաղաքականություն 

Գիտե՞ք 1994 թվականի զինադադարից հետո երբ են վերադարձել առաջին գերիները, 95-ի գարնանը. Իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Նազելի Բաղդասարյանը եթե մի բան ասում է, ուրեմն հիմքեր ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է մեկ այլ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը՝ խոսելով իր թիմակցի հայտարարության մասին, թե գերիներ կարող էինք վերադարձնել, սակայն ներքաղաքական խնդիրները խանգարել են:

Եղոյանի խոսքերով, պետք է դադարեցնել այդ թեմայով շահարկումները:

Հարցին, 4-5 ամիս քաղաքական խնդիրները խանգարում են գերիներին վերադարձնելուն, պատգամավորն ասաց. «Գիտե՞ք 1994 թվականի զինադադարից հետո երբ են վերադարձել առաջին գերիները, 95-ի գարնանը»:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանում ռազմագերիներ չկան, Եղոյանն ասել է, որ դա Ալիևն է ասում, բայց Ալիևի հայտարարությունից հետո 10 գերի վերադարձել է:

 

 

Նույն շարքից