Տեսանյութեր Տնտեսություն 

ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկ արտահանողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին /Տեսանյութ/

analitik.am

 

ՀՀ ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկ արտահանողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին։

Մասնակցության հայտը պետք է ուղարկել մինչև մարտի 23-ը։ Դեպի Ռուսաստան կոշիկ արտահանողները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն ազգային օպերատորի փորձնական ծրագրին գրանցվելու համար:

Սա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոշկեղենը պարտադիր ենթակա է մակնշման:

Որպեսզի հայաստանյան կազմակերպությունները կարողանան ՌԴ-ում իրացնել այն, պետք է ապրանքին փակցված լինի համապատասխան ստանդարտի դրոշմապիտակը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերությունը ներդրել է ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը և պատրաստ է ծրագրի փորձարկմանը:

Կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փորձնական ծրագրին, ինչը հնարավորություն կտա նախապես ծանոթանալ ծրագրի մանրամասներին և արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել ժամը 10։00–ից 17։00-ն՝ զանգահարելով +374 10 300 300 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև մարտի 23-ը:

Նույն շարքից