Ամենաընթերցվածներ Հասարակություն 

Մահացել է Սուրեն Զաքարյանը

analitik.am

 

Մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել միությունը:

«Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացվի ավելին ուշ:

Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1981-ին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, հետագայում՝ ասպիրանտուրան: 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը:

Սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների հեղինակ է, որոնք կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում։ 2017-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով»։

 

Նույն շարքից