Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել է Զելենսկիի լիազորությունների ժամկետի ավարտի մասին հրամանագիր

analitik.am

 

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում մարտի 23-ին հրապարակվել է Վլադիմիր Զելենսկիի ստորագրած հրաման․ փաստաթղթում սխալ է թույլ տրվել, համաձայն որի նա իբր արդեն դադարեցրել է իր լիազորությունները:Այս մասին գրում է Strana.ua-ն:

«Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ աշխատանքից հեռացնել Պոլիչչուկ Ալլա Իվանովնային Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկիի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասված է հրամանագրի տեքստում:

Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն արդեն հանվել է Ուկրաինայի նախագահի կայքից: Հրապարակվել է թիվ 204 հրամանագիրը, իսկ դրանից անմիջապես հետո՝ թիվ 207 հրամանագիրը:

 

Նույն շարքից