Միջազգային Քաղաքականություն 

Ակնկալում ենք, որ Թուրքիան կպահպանի մարդու իրավունքների չափորոշիչները․ Մերկել

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել:

Նշենք, որ ԵՄ գագաթաժողովի օրակարգային հարցերից մեկն է լինելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների թեման:

Մերկելը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին, նշել է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում առկա լարվածությունը թուլացնելու ազդանշաններ է տալիս:

Գերմանիայի կանցլերը, նկատի ունենալով Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվեցիան չեղարկելու մասին որոշումը, ասել է. «Ակնկալում ենք, որ Թուրքիան կպահպանի մարդու իրավունքների չափորոշիչները և օրենքի գերակայությունը»:

ermenihaber

 

Նույն շարքից