Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Երևանի ԲԿ-ներից մեկում COVID-19-ով վարակված 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

analitik.am

 

Երևանում` Քովիդ-19-ը սպասարկող բժշկական կենտոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

 

Նույն շարքից